Բաժանորդագրությամբ7-րդ դասարան · ՀԻն Եգիպտոս: Ա. Խաչիկյան · 45 րոպե
Հին Միջագետքի քաղաքակրթության արշալույսը Ա․ Խաչիկյան
- Դասի նպատակներ
- Ձևավորել Հին Միջագետքի բնական պայմաններին մարդկանց հարմարվելու, Շումերի քաղաք-պետությունների, Աքքադի տերության և Ուրի թագավորության կազմավորման, պատմական առաջին արհեստավարժ բանակի ու գրավոր օրենքների վերաբերյալ պատմական գիտելիքներ, քննական մտածողություն և վերլուծական կարողություններ:
- Միջառարկայական կապեր
- ● Աշխարհագրություն (Եփրատ, Տիգրիս, Հայկական լեռնաշխարհ, Պարսից ծոց, ճահիճներ, անապատներ), ●Հասարակագիտություն․ (պետություն, քաղաք-պետություն, բանակ, գրավոր օրենքներ, հարկեր), ●Տեխնոլոգիա ․(ոռոգման ջրանցքներ, բրոնզե գործիքներ, աղյուսաշինություն)։
- Խաչվող հասկացություններ
- Պատճառ և հետևանք- Անբարենպաստ բնական պայմանները (ճահիճներ, չոր կլիմա) ➔ ոռոգման ջրանցքների ու ամբարտակների կառուցում ➔ բերրիության աճ և քաղաք-պետությունների առաջացում։ Օրինաչափություն․ Քաղաքակրթությունների առաջացման օրինաչափությունը մեծ գետերի (Եփրատ, Տիգրիս) հովիտներում։ Կառուցվածք և գործառույթ ․ Առաջին արհեստավարժ բանակի (5400 զինվոր) և պետական կառավարման համակարգի (քուրմ-տիրակալ, կառավարիչներ, հարկահավաքներ) կառուցվածքն ու գործառույթները։
- Դասի խնդիրները
- Ուսումնասիրել Միջագետքի բնական պայմանները, Շումերի քաղաք-պետությունները, Սարգոն Աքքադացու կողմից Միջագետքի միավորումն ու Աքքադե մայրաքաղաքի հիմնումը, 5400 զինվորից կազմված բանակը, Նարամ-Սինի արշավանքները և Ուր-Նամմուի օրենսգիրքը։ Զարգացնել պատմական քարտեզի, պատկերազարդումների և վերլուծական հարցերի միջոցով պատճառահետևանքային կապերը պարզեցված ձևով վերհանելու, համեմատելու և քննական մտածողության հմտություններ։ Արժևորել անբարենպաստ բնական պայմանները աշխատանքով ու ոռոգման համակարգերով բարեփոխելու մարդկային ջանքերը, պետության միավորման, կարգուկանոնի և գրավոր օրենքների դերը հասարակության զարգացման գործում։
- Առարկայական վերջնարդյունքներ
- ՀմՊ-7-Ա-1 Նկարագրել Հին Միջագետքի բնական պայմանները և շումերական առաջին քաղաք-պետությունների առաջացումը։ Հպմ-7-Ա-2 Բացատրել Սարգոն Աքքադացու դերը Միջագետքի առաջին միավորման, 5400 զինվորից կազմված արհեստավարժ բանակի ստեղծման և «Աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսի ստացման գործում։
- Միջին դպրոցի ՀՊՉ վերջնարդյունքներ
- ՀՊՉ-15 ․ Վերլուծել և համեմատել բնության մարտահրավերները հաղթահարելու մարդկանց գործունեությունը Միջագետքում և Եգիպտոսում, արժևորել գրավոր օրենքների դերը պետության կայունության համար։
- Ուսուցչի նշում
- § 5. Հին Միջագետքի քաղաքակրթության արշալույսը (էջ 20–22) Հիմնական հասկացություններ՝ Միջագետք, Եփրատ և Տիգրիս, Շումեր, քաղաք-պետություններ (Քիշ, Ուր, Ուրուկ, Լագաշ), Աքքադ, Սարգոն Աքքադացի, «Աշխարհի չորս կողմերի արքա», Նարամ-Սին, Ուրի թագավորություն, Ուր-Նամմուի օրենսգիրք։
Հիմնական հասկացություններ՝ Միջագետք, Եփրատ և Տիգրիս, Շումեր, քաղաք-պետություններ (Քիշ, Ուր, Ուրուկ, Լագաշ), Աքքադ, Սարգոն Աքքադացի, «Աշխարհի չորս կողմերի արքա», Նարամ-Սին, Ուրի թագավորություն, Ուր-Նամմուի օրենսգիրք։
Մուտք գործեք՝ ամբողջական դասապլանը տեսնելու համար
Ստեղծեք հաշիվ կամ մուտք գործեք՝ շարունակելու համար։