Անցնել բովանդակությանը
AssistED
Մեր մասին

Մեր մասին

«ԱՍՍԻՍԹԷԴ»-ը թվային կրթական հարթակ է, որի նպատակն է աջակցել ուսուցիչներին դասերի նախապատրաստման գործընթացում՝ խնայելով նրանց ժամանակը և նպաստելով կրթական ռեսուրսների որակի, հասանելիության և արդիականության բարձրացմանը։ Հարթակում նախատեսվում է տրամադրել ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխանող, իրական կյանքի հետ կապ ունեցող և ժամանակակից մանկավարժական մեթոդների վրա հիմնված պատրաստի դասապլաններ և այլ ուսումնական ու կրթական ռեսուրսներ։ Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել, որ հարթակը չի սահմանափակելու ուսուցչի ստեղծագործականությունը․ այն նախատեսված է որպես ուսուցչին աջակցող գործիք, որը նպաստելու է ավելի գրագետ, կառուցվածքային և չափորոշիչներին համապատասխան դասապլաններ կազմելու մշակույթի ձևավորմանը։

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է դարձնել որակյալ կրթական նյութերը հասանելի յուրաքանչյուր հայկական դպրոցի համար, անկախ նրա գտնվելու վայրից կամ ռեսուրսներից (տեքստը կթարմացվի)։

Մեր նպատակները

Մեր նպատակներն են ընդլայնել դասապլանների գրադարանը բոլոր առարկաների համար, աջակցել ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և ինտեգրվել դպրոցների առօրյա աշխատանքին (տեքստը կթարմացվի)։

Մեր նախաձեռնությունը

AssistED-ը մեկնարկել է որպես կրթական բարեփոխումներին աջակցող նախաձեռնություն և շարունակում է զարգանալ ուսուցիչների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ (տեքստը կթարմացվի)։

Համահիմնադիրներ

Անուշ Մկրտչյան

Անուշ Մկրտչյան

AssistED-ի համահիմնադիր

Դասախոս, ուսուցիչների վերապատրաստման մասնագետ, կրթության փորձագետ, 15 տարվա աշխատանքային փորձ

Մարինե Պողոսյան

Մարինե Պողոսյան

AssistED-ի համահիմնադիր

Ուսուցիչ, ԴՀՀ շրջանավարտ-դեսպան, Koreez ուսուցիչ-դեսպան, 5 տարվա փորձ

Կարինե Սարգսյան

Կարինե Սարգսյան

AssistED-ի համահիմնադիր

Մաթեմատիկայի ուսուցիչ, ԴՀՀ շրջանավարտ-դեսպան, 19 տարվա փորձ

Մանան Մաղաքյան

Մանան Մաղաքյան

AssistED-ի համահիմնադիր

Պատմության և հասարակագիտության ուսուցիչ, ԴՀՀ շրջանավարտ-դեսպան, 2 տարվա աշխատանքային փորձ

Թամարա Մարգարյան

Թամարա Մարգարյան

AssistED-ի համահիմնադիր

Ուսուցիչ, ֆասիլիտատոր, ԴՀՀ շրջանավարտ-դեսպան, ԿԱԻ ուսուցիչ- վերապատրաստող, 27 տարվա աշխատանքային փորձ

Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյան

AssistED-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն

Մանկավարժ-մեթոդիստ, ճարտարապետ, դասվար, ԴՀՀ շրջանավարտ-դեսպան, Teach For India–ի կրթաթոշակառու, 14 տարվա մանկավարժական փորձ