Բաժանորդագրությամբ7-րդ դասարան · ՀԻն Եգիպտոս: Ա. Խաչիկյան · 45 րոպե
Եգիպտական գիրը և գրականությունը, Հին Եգիպտոսի կրոնը, գիտական գիտելիքները, ճարտարապետությունը և արվեստը
- Դասի նպատակներ
- Ձևավորել Հին Եգիպտոսի մշակութային, կրոնական, գիտական և ճարտարապետական ժառանգության վերաբերյալ պատկերացումներ, զարգացնել տեսողական-վերլուծական մտածողությունը և արժևորել մշակութային արժեքների դերը մարդկության պատմության մեջ:
- Միջառարկայական կապեր
- Գրականություն․ Գրային համակարգեր, պապիրուս, հնագույն առասպելներ և գրական ստեղծագործություններ: Մաթեմատիկա Աստղագիտություն․ 365-օրյա օրացույց, երկրաչափական հաշվարկներ բուրգերի կառուցման համար, աստղային դիտարկումներ: Կերպարվեստ - Քանդակագործություն, որմնանկարչություն, բուրգերի և տաճարների կառուցողական արվեստ:
- Խաչվող հասկացություններ
- Օրինաչափություն Բնության և օրացույցի ստեղծման միջև եղած օրինաչափությունները: Կառուցվածք և գործառույթ Բուրգերի և տաճարների կառուցվածքն ու դրանց կրոնական-քաղաքական գործառույթները: Մշակույթ և տեխնոլոգիա․ Գրի և շինարարական տեխնոլոգիաների դերը քաղաքակրթության զարգացման գործում:
- Դասի խնդիրները
- Ուսումնասիրել եգիպտական հիերոգլիֆային գրի, կրոնի, գիտական և ճարտարապետական հիմնական փաստերը: Զարգացնել պատկերազարդումների և զույգայինառաջադրանքների միջոցով տեղեկատվություն հավաքագրելու, պատճառահետևանքային կապերը տեսնելու հմտություններ: Ձևավորել հարգանք համաշխարհային մշակութային ժառանգության, գիտության, արվեստի և պատմական կոթողների պահպանման նկատմամբ:
- Առարկայական վերջնարդյունքներ
- ●ՀմՊ-7-Ա-1 Նկարագրել հին եգիպտական գրի և գրականության հիմնական առանձնահատկությունները: ●ՀմՊ-7-Ա-2 Ներկայացնել Հին Եգիպտոսի բազմաստվածային կրոնը, հանդերձյալ կյանքի հավատալիքները և գիտական նվաճումները: ●ՀմՊ-7-Ա-3 Ներկայացնել եգիպտական ճարտարապետության և արվեստի կոթողները, որպես մարդկային քաղաքակրթության հնագույն նվաճումներ:
- Միջին դպրոցի ՀՊՉ վերջնարդյունքներ
- ●ՀՊՉ-15 Վերլուծել հնագույն քաղաքակրթությունների մշակութային ու գիտական ժառանգությունը և համեմատել արդի մշակութային ձեռքբերումների հետ:
«Սիրելի՛ սովորողներ, պատկերացրեք, որ դուք հայտնվել եք Հին Եգիպտոսում՝ հսկայական բուրգերի և Սֆինքսի առջև: Պատերի վրա նկարված են հարյուրավոր խորհրդավոր պատկերներ՝ թռչուններ, աչքեր, արևներ: Ի՞նչ եք կարծում, սրանք ուղղակի նկարնե՞ր են, թե՞ հնագույն գիր, որով եգիպտացիները գրանցել են իրենց գաղտնիքները»։
Մուտք գործեք՝ ամբողջական դասապլանը տեսնելու համար
Ստեղծեք հաշիվ կամ մուտք գործեք՝ շարունակելու համար։